Թունավորումներ շմոլ գազից և պահածոյացված սննդից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 2, 2011 14:42
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է ընդունվել Շահումյան գյուղի 45-ամյա մի բնակիչ:
Պարզվել է, որ նա թունավորվել է տանը` խոհանոցի գազօջախի գազի թերայրումից առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Գեղաշեն գյուղի 7 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք  թունավորվել են տանը՝ գազի կաթսայի թերայրումից առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Արագյուղի 4 բնակիչներ, որոնցից երկուսը՝ 3 և 4 տարեկան երեխաներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ պահածոյացված սնունդ օգտագործելու հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply