Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը, որի շարունակությունն ԱԺ-ում կլսեն վաղը, չեն ստորագրել 2 անդամներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2009 18:12

d5a1d5a6d5a3d5a1d5b5d5abd5b6-d5aad5b8d5b2d5b8d5be1ԱԺ Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանին այսօր 90 րոպեն չբավականացրեց՝ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար. 140 էջանոց փաստաթղթի շարունակությունն ԱԺ պատգամավորները կլսեն նաև վաղը:

Եզրակացությունը չեն ստորագրել հանձնաժողովի 2 ընդդիմադիր անդամներ(«Նոր Ժամանակներ»՝Արամ Կարապետյան և «ԱԺՄ»՝Արտավազդ Վարդանյան ), իսկ հանձնաժողովի դաշնակցական անդամները, ըստ ՀՅԴ-ն ներկայացնող Արծվիկ Մինասյանի, հատուկ կարծիք են ներկայացրել եզրակացության որոշ դրույթների մասին:

Մինասյանը եզրակացությունը միակողմանի չի համարում և խորհուրդ է տալիս ուշադրությամբ կարդալ զեկույցի եզրահանգումները: «Ըստ էության, եզրահանգումները ամփոփում են 2 կողմերին էլ ուղղված մեղադրանքները»,- կարծում է հանձնաժողովի դաշնակցական անդամը:

ՀՅԴ-ն որոշ դրույթների դեմ է, սակայն դա նրանց հիմք չի տվել ամբողջ եզրակացության տեքսը չստորագրելու համար: Մինասյանի խոսքերով՝ ոստիկանության գործողությունները երբեմն ոչ միայն  իրավաչափ չեն եղել, այլև որոշ դեպքերում հանգեցրել են այլ բարդ հետևանքների:

Հանձնաժողովի  եզրակացության մեջ ասվում է. «Հանձնաժողովի տրամադրության տակ եղած տեսանյութերում կան կադրեր, որտեղ հստակ երևում են, որ ոստիկանության որոշ աշխատակիցներ առանձին դրվագներում անհարկի բռնություն են գործադրում քաղաքացիների նկատմամբ: Հանձնաժողովը քննադատում է ոստիկանության կողմից ոչ իրավական ուժի կիրառման ցանկացած դեպք»:

«Մարտիմեկյան դեպքերի էջը չի կարելի փակված համարել, քանի դեռ 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտված չեն»,- եզրափակեց Մինասյանը:

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply