Նախագահը ստորագրել է ԶՈՒ պահեստազորի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր

Պաշտոնական, Օրվա լուր | | December 2, 2011 13:31

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Ղեկավարվելով «Զինապաւտության մասին» ՀՀ օրենքով, նախագահը որոշել է 2011 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապե­տու­թյան զին­ված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տա­րեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տա­րի և 2011 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն ան­ցած բժշկական կազմի սպաներին:

 

 

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply