Ավտովթարներ `մարմնական վնասվածքներով
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 2, 2011 13:24

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01.40-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և «Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Ծովակալ Իսակովի պողոտայի միջնամասում գտնվող սյանն է բախվել «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին բախվել է «Զիլ» մակնիշի բեռնատարին:
Վթարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ը կողաշրջվել է:
Զոհեր և վիրավորներ չկան:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 868 անգամ: