Բելառուսի հավաքականի հետ խաղը չի կայանա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 2, 2011 13:15

Հաջորդ տարվա փետրվարի 29-ին Թուրքիայում նախատեսված Բելառուս – Հայաստան ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Այս մասին facebook-ում նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` հավելելով, որ միաժամանակ 2012 տարվա համար բանակցություններ են վարվում, այլ տարբերակներ գտնելու նպատակով:

Ավելի վաղ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկություն էր տարածել այն մասին, որ հաջորդ տարի Թուրքիայում իր ուսումնամարզական հավաքի ընթացքում նախատեսվում էր ընկերական հանդիպում Հայաստանի ընտրանու հետ, սակայն ՀՖՖ-ն, առանց պատճառները նշելու, հրաժարվել է այդ հանդիպումից:

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply