Առայժմ` համեստ դիրքում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | դեկտեմբերի 2, 2011 13:11

ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարը մասնակիցների ներկայացուցչական կազմ է հավաքել: 10 խաղացողների թվում է գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը: Անցկացված 3 տուրից հետո Տաթևը 1,5 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Նա Գրեգորի Շահադեից կրած պարտությամբ սկսեց մրցաշարը: 2-րդ տուրում Տաթեւը հաղթեց ֆիլիպինցի Անգելո Յունգին, իսկ հաջորդ մրցախաղում հաշտություն կնքեց Մարկ Առնոլդի հետ:

3 տուրից հետո վաստակած 3 միավորով առաջատարը բրազիլացի Անդրե Դիամանտն է:

Դիտվել է 837 անգամ:

Leave a Reply