Հանդբոլը` դպրոցում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 2, 2011 12:56

Հայաստանում է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Հելմուտ Մարթինը: Գերմանացի 62-ամյա մասնագետը «Հանդբոլը` դպրոցում» թեմայով սեմինար կանցկացնի, որին կմասնակցեն հանրակրթական դպրոցների ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները: Տեսական պարապմունքներ կկազմակերպվեն մայրաքաղաքի  Արհմիությունների տան սրահում, իսկ  ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում կկայանան գործնական պարապմունքներ:

Սեմինարը Երևանում  կշարունակվի մինչև դեկտեմբերի 4-ը: Ընդ որում, պարապմունքներին կմասնակցեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև Արմավիրի մարզի ուսուցիչները:

Դեկտեմբերի 5-8-ին սեմինար կանցկացվի Վանաձորում` Լոռու և Տավուշի մարզերի, իսկ 9-12-ին`Աբովյանում` Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Փաստորեն, սեմինարում ներգրվելու են մեր երկրի այն տարածաշրջանների ուսուցիչները, որոնցում հանդբոլն արմատավորված է, մասսայականություն է վայելում և սկսել է զարգանալ:

Ի դեպ, Հելմուտ Մարթինը դատարկաձեռն չի եկել: Նա իր հետ բերել է մեթոդական 300 ձեռնարկ, նաև` հանդբոլի 60 գնդակ:

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply