Իսրայելում լույս կտեսնի Արա Սարաֆյանի «Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917» աշխատությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 2, 2011 12:21

Իսրայելում լույս կտեսնի Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանի «Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917» աշխատությունը` եբրայերեն թարգմանությամբ:

Այս մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է Երուսաղեմի “Հայ Դատի” գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը:

Նրա փոխանցմամբ, աշխատությունը լույս կտեսնի 1000 օրինակը գերազանցող տպաքանակով եւ կտարածվի երկրի համալսարաններում, ինչպես նաեւ Քնեսեթում:

Ժորժետա Ավագյանի խոսքով, աշխատության թարգմանությունը կբարձրացնի հրեա ժողովրդի շրջանում Հայոց Ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակը:

 

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply