ԱՄՆ-ն իր ռազմական բյուջեն կրճատել է 43 մլրդ դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 2, 2011 11:24

Երեկ ամերիկյան սենատում հավանության է արժանացել մի օրենք, որի համաձայն զինուժի վրա 2012-ին կծախսվի 622 մլրդ դոլար:

Հատկացված գումարը 43 մլրդ-ով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ:  Բացի այդ, սենատորները պաշտպանել են զինվորականների իրավասությունների ընդլայնման վերաբերյալ  առաջարկը` կասկածյալների ու ահաբեկչական գործողությունների  մասնակիցների առումով:

Մինչդեռ Սպիտակ տունը կարծում է,  որ ահաբեկչական կազմակերպությունների մասնակիցներին պետք է հանձնեն քաղաքացիական արդարադատությանը: Իսկ օրենքի նախագծի համաձայն, «Ալ-Քաիդայի» գործունեության հետ առնչվող արտասահմանցիներին պետք է պահեն ռազմական օբյեկտներում:

 

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply