Գիտնականները հաշվել են, թե մարդիկ որքան են մտածում սեքսի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 2, 2011 11:11

Օհայո նահանգի սոցիոլոգները  պարզել են , թե տղամարդիկ և կանայք որքան հաճախ են մտածում սեքսի մասին : Հետազոտողները ցանկացել են պարզել ճիշտ է արդյոք այն պնդումը, թե  տղամարդիկ մտածում են սեքսի մասին ամեն 7 վայրկյանը մեկ: Պարզվել է , որ ավելի քիչ, բայց միևնույնն է հաճախ, գրում է   Daily Mail-ը:

Ամերիկյան սոցիոլոգների փորձերին մասնակցել   են  18-25տարեկան 120 երիտասարդներ  և 163 աղջիկներ: Նրանց բաժանել էին նոթատետրեր, որտեղ երիտասարդները պետք է գրեին օրվա ընթացքում որքան ժամանակ են մտածում սեքսի, ուտելու, քնի  և այլ հաճելի բաների մասին:

Հարցմանը մասնակցելուց առաջ  ուսանողներից յուրաքանչյուրը սոցիոլոգներին պատմել է, թե իր օրն ինչպես է դասավորում, նաև  կերակրի նախասիրության և ինտիմ հաճույքների նկատմամբ իր վերաբերմունքի   մասին:

Պարզվել է, որ տղամարդիկ ավելի հաճախ են մտածում սեքսի մասին,  քան կանայք, բայց ոչ այնքան հաճախ, որքան ենթադրում էին գիտնականները: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ երիտասարդների` մարմնական հաճույքներին տրվելու ցանկությունը  օրական առաջանում է միջինում 19 անգամ, իսկ աղջիկների մոտ `10: Միևնույն ժամանակ,  մյուս հաճույքների մասին տղամարդիկ ավելի հաճախ են մտածում քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Այսպիսով ուտելու միտքը տղաների մոտ առաջացել է 18 անգամ, քնելունը`11 անգամ, իսկ աղջիկների մոտ համապատասխանաբար  15 և 8 անգամ:

Հետազոտողները եզրակացրել են, որ մարդու`  սեքսով զբաղվելու  ձգտման գործում գլխավոր գործոնը ոչ թե սեռն է, այլ նրա վերաբերմունքը սեքսուալությանն ամբողջությամբ: Պարզապես ստացվում է ,որ տղաները միջինը ավելի սեքսուալ ակտիվ են քան աղջիկները,նկատում են սեքսոլոգները:

 

Դիտվել է 1486 անգամ:
Print Friendly

Leave a Reply