Օբաման վառել է ԱՄՆ գլխավոր տոնածառի լույսերն ու երջանիկ սբ. Ծնունդ մաղթել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 2, 2011 10:35

Նյու Ջերսիից Սպիտակ տուն բերված 8-մետրանոց երկնագույն տոնածառը լուսավորվել է հազարավոր գունավոր լույսերով: Նախագահի կաբինետի, օրենսդիրների, շոու-բիզնեսի  «աստղերի»,  այլ անվանի մարդկանց ու հազարավոր շարքային ամերիկացիների, նրանց ընտանիքների ներկայությամբ սկսվեց  հանդիսությունը, ավանդություն, որը 1923-ին  ներմուծել է Ամերիկայի 30-րդ նախագահ Ջոն Կալվին Կուլիջը:

Օբաման շնորհավորել է ներկաներին, մաղթել երջանկություն ու կոչ արել  լինել առատաձեռն ու օգնել նրանց, ովքեր հայտնվել են բարդ իրավիճակում` ներառյալ անօթևանները, սովյալները, հիվանդներն ու հաշմանդամները:

Նա ողջունել է զինծառայողներին, ովքեր «ճիշտ ժամանակին` տոներին, վերադառնում են տուն (Իրաքից)»:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply