Թիվ 67 դպրոցի տնօրենը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի “Ոսկե մեդալով”

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 1, 2011 20:17

Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը հիմնադրման 60-ամյակն է տոնում: Հոբելյանի կապակցությամբ, նաև կրթության ոլորտում ներդրած ավանդի, անբասիր ու բեղմնավոր գործունեության համար Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանին` նրան է փոխանցել «Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալըե: Աիդա Ղազարյանն իր ելույթում  շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին` բարձր գնահատանքի և մանկավարժների հանդեպ ցուցաբերած մեծ ուշադրության համար:

Սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի քաղաքապետի պատվոգրերի են արժանացել դպրոցի պատմության ուսուցչուհի Հասմիկ Սիմոնյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի Քնարիկ Բելաբեկյանը, դասվարներ Սուսաննա Ապոյանը և Գոհար Բաղդասարյանը:

Հանդիսավոր երեկոյին ներկա են եղել նաև դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ ու պատվավոր հյուրեր:

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply