Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի 7-րդ տարեշրջանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2011 18:27

Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար արդեն 7–րդ տարին է, ինչ ձմռան ամիսներին իր դռներն է բացում Կարապի լճի սահադաշտը: Երևանի միակ բացօթյա սահադաշտի 7-րդ տարեշրջանի բացումը նշանավորվել է մարզահամերգային գեղեցիկ ծրագրով, պատանի գեղասահորդների և հոկեիստների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով£

Սահադաշտը, գեղասահքի սիրահարների և պարզապես ակտիվ ժամանց նախընտրողների համար, համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օրª ժամը 11:00-ից 16:00-ը£ 16:00-ից – 18:00-ն սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն, որից հետո այն կշարունակի աշխատել մինչև ժամը 23:00-ն:

Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. սեփական չմուշկներով այցելության դեպքում այն 1 ժամի համար կարժենա 500, իսկ տեղում չմուշկներ ստանալու դեպքումª 1000 դրամ: Սահադաշտի մակերեսը 1033 քառ. մետր է: Այն կառուցված է նմանատիպ կառույցներին բնորոշ բոլոր չափանիշների պահպանմամբ և սահելու հնարավորություն է ընձեռում միաժամանակ  100 մարդու: Ի դեպ, սահադաշտին կից գործում  է հանդերձարան, չմուշկների վարձակալման կետ, նաեւ բուժկետ: Այստեղ կգործի սրճարան, ուր չմշկորդները կարող են տաք սուրճ եւ թեյ վայելել£ Սահադաշտից օգտվելու համար տարիքային սահմանափակում չկա£  Սահադաշտի բացման հանդիսավոր արարողությունը եզրափակվել է տոնական շքեղ հրավառությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply