Ալեքսանդր Մանթաշովին նվիրված ֆիլմի ցուցադրություն Թբիլիսիում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 1, 2011 18:04

Նոյեմբերի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդարանի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության հետ համագործակցությամբ Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում կազմակերպեց հայ մեծ վաճառական եւ բարերար Ալեքսանդր Մանթաշովի գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրություն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Ալեքսանդր Մանթաշյանց. Մեծ հայի խիղճը» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդարանի հոգեւորականները, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամներն ու Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները:

 

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply