Ո՞վ է, վերջիվերջո, ՀՌԱԿ-ի ատենապետը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 1, 2011 17:54

Այդպես էլ պարզ չէ, թե ով է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության իսկական, օրինական ատենապետը: Էդվարդ Անտինյանն ու Հարություն Առաքելյանը` յուրաքանչյուրը պնդում է թե ինքն է ՀՌԱԿ-ի ատենապետը:

Հարություն Առաքելյանը, օրինակ, օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում է` “Եթե Անտինյանը ասում է, թե ինքն է ատենապետը, ասացեք` քո ասածն ա: Եթե նույնիսկ ասի` Հռոմի Պապն էլ եմ  ես, էլի ասե’ք քո ասածն ա…”:

Բայց փաստը մնում է այն, որ Հարություն Առաքելյանի հրավիրած կուսակցական համագումարը, որի արդյունքներով ինքն է ՀՌԱԿ ատենապետը, արդարադատության նախարարության կողմից չի հաստատվել: Բայց նա պնդում է, թե կառավարությունը` հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանը, առաջնորդվելով անձնական դրդապատճառներով, դիտմամբ չեն հաստատում իր ատենապետությունը:

“Թե ով է ՀՌԱԿ ատենապետը, պարզելու պրոբլեմ էլ չկա. Եթե մարդը հավաքում է լրատվամիջոցներին ու ասում է` ինձ չեն գրանցում, էլ հարց կա՞, որ ես պարզեմ, թե ով է ատենապետ: Նորից համագումար են արել, բայց վարչական վարույթ է սկսվել, որի հետ կապված բավականին լուրջ պրոբլեմներ կունենան, որովհետև ներկայացրել են կեղծ փաստաթղթեր: Որևէ անորոշություն չկա, կարող եք զանգել իրավաբանական անձանց պետական ռեգիստր և իմանալ, թե գրանցամատյանում ում ազգանունն է գրված` այն մարդու, ով այստեղ ստորագրեց: Մնացած հարցերում ես պրոբլեմ չեմ տեսնում”,- այսօր լրագրողներին ասաց Էդվարդ Անտինյանը:

Չնայած նրանցից   յուրաքանչյուրի  համար յուրովի պարզ է, թե իրականում ով է ՀՌԱԿ օրինական ատենապետը` հասարակության համար պարզ կդառնա միայն այն վարչական վարույթի ավարտից հետո:

 

 

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply