«Ալ Քաիդա»-ն հորդորում է առևանգել Աֆղանստանում ամերիկացի պաշտոնյաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2009 17:27

us-embassy-in-kabul«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ղեկավարներից Մուստաֆա Համեդը կոչ է արել Աֆղանստանում Թալիբան շարժման ակտիվիստներին` զանգվածային առևանգումներ իրականացնել արտասահմանցիների շրջանում, որպեսզի Աֆղանստանում Միացյալ Նահանգների գլխավորած զինված ուժերի ղեկավարությունը ստիպված լինի բանակցել թալիբների հետ գերիների փոխանակման հարցի շուրջ:

Տեղեկությունը տարածել է «Դը Ավստրալիըն» թերթի թղթակիցը, ում խոսքով`Համեդը նաև հայտնել է, թե Աֆղանստանում պաշտոնավարող ամերիկացի քաղաքացիների առևանգումը լավ առիթ է «հակաիմպերիալիստական պայքարը շարունակելու և ամերիկյան բանտերում պահվող Ալ Քաիդայի և Թալբան շարժման անդամներին ազատ արձակելու համար»:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply