Բնակարանատերը հայտնել է, որ ինքը թմրամոլ է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 1, 2011 17:06

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Գյումրիի բաժին դիմած կինը հայտնել է, որ նախորդ երեկոյան նախկին ամուսինն իր  տնակում անհիմն վիճաբանելով իր հետ՝ կոտրել է տնակի պատուհանն ու հեռացել:
Նույն օրը  ոստիկանության ծառայողներն այցելել են նախկին ամուսնու բնակարան, որտեղ հայտնաբերել են տարաներ՝ թմրամիջոցի նմանվող զանգվածներով, օգտագործված ներարկիչ, յոդի դատարկ տարաներ, լուցկու տուփեր և դեղահաբի դատարկ տուփ:
Բնակարանատերը հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ տարաների պարունակությունը դեղամիջոցից թմրամիջոց ստանալու պրեկուրսորներ են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply