Վերամիավորում հանուն գաղափարի՞, թե՞ գալիք ընտրություններում ուժերի վերադասվորություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 1, 2011 16:54

Վերամիավորման գործընթաց սկսելու մասին հուշագիր ստորագրած Հայաստանի ռամկավար ազատական և Արմենական ռամկավար ազատական կուսակցությունների հանրապետական վարչության ատենապետերը համոզված են, որ Հայաստանում, բացի իրենցից, կան լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը դավանող այլ քաղաքական ուժեր ևս, որ միասին մեծ ներուժ ունեն: Նրանց հետ քննարկումներ, ինչպես տեղեկացրեց Արմենական ռամկավար ազատական կուսակցության հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ընթանում են, և ապագայում կարող է ստեղծվել մեկ միասնական ՌԱԿ`չնայած, Հակոբ Ավետիքյանը չնշեց այդ ուժերի անունները` պատճառաբանությամբ, դեռևս չեն համաձայնեցրել անունները բարձրաձայնելու հարցը:

«Գաղտնիք չէ, բայց ես իրենցից չունեմ արտոնություն` հրապարակավ հայտնելու իրենց անունները: Բայց անշուշտ լիբերալ-դեմոկրատական ուժեր կան, կամ գոնե այդ գաղափարը դավանող ուժեր: Մենք վերջին երկու ամսվա ընթացքում երկու քննարկում ենք իրականացրել: Մասնագետների կարծիքով` դա շատ կարևոր քննարկում էր, որին մասնակցել են Հայաստնում այս գաղափարախոսությունը որդեգրած կազմակերպությունները: Մենք քննել ենք, օրինակ այն հարցը, թե ինչպիսի կառավարման համակարգ ենք ուզում Հայաստանում, ինչից ենք դժգոհ, մեր տեսլականը որն է, և այնտեղ նույնագաղափար արտահայտությունների և եզրակացությունների ենք հանգել: Ուզում եմ ասել, որ մեզ գաղափարախոսական մոտիկ կազմակերպությունների հետ համագործակցելու հարցերը, մենք քննարկել ենք և կշարունակենք այդ քննարկումները: Այո’, Հայաստանում կան ուժեր, որոնք դավանում են լիբերալ- դեմոկարատական գաղափարախոսությունը, որը, դժբախտաբար Հայաստանում չի դրսևորվել իր ամբողջական էությամբ, այնպես, ինչպես եվրոպական երկրներում»,- ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Իսկ լրագրողների հարցին, թե որ կուսակցությունից ինչ կողմ կամ առանձնահատկություն է վերցվելու, կամ ինչ անվանումով է հանդես գալու միավորված կուսակցությունը, ՀՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ Էդուարդ Անտինյանը պատասխանեց` «Առաջինը զիջել, վերցնելու խնդիր չկա, որովհետև մենք չունենք անձնական ամբիցիա, մեր ամբիցիան կուսակցական շահերն են: Ինչ վերաբերում է անվանը` հաստատ անունը ռամկավար ազատական կլինի, այլապես անիմստ կլինի այդ թեմայով խոսել: Իսկ կուսակցությունների մասին օրենքը տարբեր ընթացակարգեր ունի միավորման, և եթե վերջնական տարբերակը ունենայինք, ապա էլ ինչո?ւ էինք մեր գործընկերներին կոչ անում միասին ճանապարհ գնալ: Ոչինչ ավարտված չէ, ոչ ոք խաղից դուրս չէ: Միասին ենք անելու` դա լինեն մեր սփյուռքի գործընկերները, թե տեղի գործընկերները: Կլինեն լիբերալ-դեմոկրատական դաշտում այլ կուսակցություններ, որ կցանկանան միավորվել, կգան կանենք` ամեն ինչ անելու ենք միասին: Մենք պարզապես որպես երկու իրավաբանական անձ, իրավասու ենք սկսել այս գործընթացը»:

Գալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում և, առհասարակ, քաղաքական դաշտում, այս վերամիավորումը  էապես կհզորացնի միավորված կուսակցությանը, համոզված են երկու ատենապետերը:

 

 

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply