Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դեմ է հայ-թուրքական արձանագրություններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2009 17:34

keleshԹուրքիայի խորհրդարանի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Բիրգեն Կելեշը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը:

Կելեշը նշել է, որ ինքը և իր կուսակցությունը դեմ են երկու երկրների միջև նախաստորագրված արձանագրություններին, քանի դեռ Հայաստանն ազատագրված տարածքները չի հանձնել Ադրբեջանին:

«Չեմ կարծում, որ մեր կուսակցությունից որևէ մեկը քվեարկի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման օգտին»,- «day.az»-ի փոխանցմամբ՝ ասել է Կելեշը:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply