Գործակալների դեմ պայքարելու փոխարեն պետք է պայքարել օլիգարխների դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2011 15:09

Երկրում առաջնային խնդիրը կոռուպցիան վերացնելն ու սոցիալական հարցերը լուծելն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեցին ԱԱԾ-ի նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ու 1990-1995թթ ՀՀ գերասգույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը։ Նրանք դեմ են «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին օրենքի նախագծին, ըստ որի՝ պետք է ներկայացվեն Սովետական միության հայ գործակալներին։

«Ինձ միայն հետաքրքիր է պարզել Հայաստանի երեք նախագահների անցյալը: Պարզել նրանք գործակալներ եղե՞լ են թե՞ ոչ»,-ասաց Ալբերտ Բաղդասարյանը:

Գուրգեն Եզիազարյանը համոզված է, որ նախագահներից գոնե մեկը հաստատ ժամանակին գործակալ չի եղել: Նա կարծում է, որ այս նախագիծը նպատակ ունի միայն թուլացնել և կամազուրկ դարձնել Հայաստանը:

« Ժառանգությունը այս պահին լուծում է լուսանցքում չմնալու խնդիր: Եթե այդպես չէ, եկեք պայքարենք օլիգարխների դեմ»,-ասաց նա:

Եղիազարյանի կարծիքով՝ այդ նախագծի ընդունումից հետո չի կատարվի հավաքագրում, քանի որ հետագայում ցանկացածը կվախենա, որ իր անունը կհայտնվի գործակալների ցանկում:

«Մենք սրանով վտանգում մի ամբողջ ինստիտուտ և խափանում օպերատիվ աշխատանքները»,– նշեց նա։

Tert.am

 

Դիտվել է 664 անգամ:
Print Friendly

Leave a Reply