Էյֆելյան աշտարակում մեծ փոփոխություններ են լինելու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 1, 2011 15:10
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են մի քանի տասնյակ միլիոն եվրո ծախսել, որպեսզի Էյֆելյան աշտարակը փոփոխեն ու Փարիզի գլխավոր տեսարժան վայրը վերածեն աշխարհի «էկոլոգիապես ամենաճիշտ»զբոսաշրջային ատրակցիոնի:
Էյֆելյան աշտարակի տեսքը փոխելու առաջադրանքը հանձնարարված է «Ginger» ընկերությանը, որը մասնագիտացել է էկոլոգիական նախագծերի իրականացման մեջ ու պատրաստվում է կառույցը երկու տարում կանաչապատել:
Իշխանությունների պլանի համաձայն, մոտ ժամանակներում աշտարակում կհայտնվեն 600 հազար բուսատեսակներ, որոնք կզարդարեն ճարտարապետական կառույցի մետաղական մակերեսը :Արժե նշել, որ շատ փարիզցիներ ու հյուրեր իշխանությունների պլանով այնքան էլ չեն խանդավառվել, քանի որ կարծում են, թե ողջ աշխարհից հյուրերը ժամանում են` տեսնելու մետաղական հրաշքը, իսկ շքեղ այգիներն ու ծաղկաթմբերը կարող են մեկ այլ տեղ էլ գեղեցիկ նայվել:






Facebook
Tweet This
Email This Post
