Մեր կաթի մեջ բակտերիա չկա, շոուն սարքել է Բախչագուլյանը. «Արմֆուդի» տնօրեն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 1, 2011 15:05

«Լև գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Արմֆուդ» ընկերության արտադրած կաթի մեջ ստաֆիլակոկ չկա, և հարցի շուրջ բարձրացրած աղմուկը վնասել է ընկերության հեղինակությանը։

«Սույն թ.-ի նոյեմբերի 4-ին հեռուստատեսության տարբեր ալիքներով ՀՀ գյուղնախարարության համապատասխան ստորաբաժանման անունից հանրությանը տեղեկացվեց, թե իբր քաղաքացու կողմից իրենց ներկայացված, խանութից գնված կաթի մեջ հայտնաբերվել է «ստաֆիլոկոկ» բակտերինա, որը պատկանում է «Արմֆուդ» ֆիրմային անվանումը կրող «Էյ-էս.Բի սոֆտ» ընկերությանը: Այդ հայտարարությունից անմիջապես հետո նույն փորձարարական լաբորատորիային, ինչպես նաև այլ լաբորատորիաներին են ուղարկվել «Արմֆուդի» կաթի նմուշները, ինչպես հում ,այնպես էլ պաստելիազացված վիճակում:

Տեղեկացնում եմ Ձեզ և ներկաներին եմ տրամադրում փորձարկման արձանագրությունները, համաձայն որի՝ կաթի մեջ բացակայում է «ստաֆիլոկոկ» բակտերիան»,- նշեց «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Բաղդասարյանը: Ըստ նրա՝ այդ հայտարարությունը վնասել է ընկերության բարի համբավը և ընդամենը շոու էր «Արմֆուդ»-ին շուկայից դուրս մղելու համար:

«Արմֆուդ» ընկերության տնօրեն Բորիս Սողոմոնյանի կարծիքով էլ շոու սարքողը եղել է Սննդամթերքի անվտնագության պետական տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանը։ «Բախչագուլյանի 100 օրը լրանում էր, և նա պետք է ցույց տար, թե ինչ-որ բաներ է անում»,– հայտարարեց ընկերության տնօրենը:

«Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Բաղդասարյանը չի ժխտում, որ արտադրության մեջ կարող են լինել բազմաթիվ բացթողումներ, սակայն «Արմֆուդ» ֆիրմայի հասցրած վնասը հատուցելու պահանջով առաջիկա օրերին դիմելու են դատարան:

Tert.am

 

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply