Կորեայի դիակիզարանի աշխատողները գողացել են հանգուցյալների ոսկյա ատամները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2011 14:49

Հարավային Կորեայում ոստիկանությունը ձերբակալել է Սեուլի դիահերձարանների 6 աշխատակցի, որոնց կասկածում են հանգուցյալների ոսկյա ատմները գողանալու մեջ: Կասկածյալներից Լի ազգանունով մեկը 2006-ի օգոստոսին թանկարժեք մետաղի վաճառքից աշխատել է մոտ 20 մլն վոն (17,7 հազար դոլար): Մնացած ձերբակալվածներին կասկածում են ընդհանուր առմամբ  14 մլն վոնի ոսկի գողանալու մեջ:

Ինչպես նշել են ոստիկանությունում, դիակիզարանում ոսկին հալեցրել ու վաճառել են որպես ոսկյա զարդերի ու կրկին ոսկյա ատամնաշապիկի հումք:

«Օրենքում առանձին չի նշվում, թե ինչ պետք է անել հանգուցյալի աճյունամոխրից  դուրս բերված ոսկին, սակայն այն ինքնակամ հավաքելը քրեական հանցագործություն է համարվում»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

 

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply