Ժոզե Մանուել Բարոզոն` Եվրահանձնաժողովի նախագահի միակ թեկնածու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2009 17:02

barossoԵվրախորհրդարանն այսօր կընտրի Եվրահանձնաժողովի նոր նախագահ: Առաջադրված է միայն մեկ թեկնածու` ներկայիս նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, ով վայելում է եվրոպական խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբակցությունների` Քրիստոնեա-դեմոկրատների, Պահպանողականների, Լիբերալների մեծամասնության աջակցությունը:

Սոց-դեմոկրատները սակայն հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ, ըստ նրանց, Բարոզոն «թույլ ղեկավար է»: Հայտնենք, որ Եվրամիության անդամ 27 պետությունների կառավարությունների ղեկավարները ընթացիկ տարվա հունիսին աջակցություն էին հայտնել Բարոզոյին, որպեսզի վերջինս ևս 5 տարով զբաղեցնի ԵՄ գործադիր ղեկավարի պաշտոնը:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply