Աշխարհում աճել է տղամարդկանց ոսկյա իրերի պահանջարկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2011 14:32

Euromonitor International ընկերությունը,  վերլուծելով վիճակագրությունը, եզրակացրել է, որ տղամարդկանց  ոսկերչական իրերի պահանջարկը մեծացել է:

Հատկապես այդ տենդենցը նկատվում է Հնդկաստանում, ուր տղամարդկանց զարդերը մշակութային նորմ են համարվում: Euromonitor International-ի տվյալներով, վաճառքը աճել է 59%-ով, ինչը գումարային գործակցով 194,4 մլն դոլար է կազմում:

ԱՄՆ-ն այս պլանում հետ է մնացել Հնդկաստանից ու զբաղեցրել 3-րդ հորիզոնականը` Չինաստանից ու Մեծ Բրիտանիայից հետո:

Այս ամիս հայտնի Cartier և Bulgari ընկերությունները LVMH  հետ պայմանավորվել են Հնդկաստանում խանութներ բացելու մասին, որտեղ «ոսկի երիտասարդությունը» ցանկանում է ձեռք բերել հայտնի բրենդերի լյուքսային աշխատանքները:

 

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply