ԱՄՆ դեսպան Հեֆերնը մասնակցում է Երևանի նախադպրոցական հաստատություններում վերանորոգման ծրագրի բացմանարարողություններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 1, 2011 14:29
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և այլ պաշտոնյաներ ու հյուրեր մասնակցեցինԵրևանի Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջանների թիվ 161 և 46 նախադպրոցական կրթական հաստատություններումՄիջազգային օգնություն
և զարգացում /IRD/ կազմակերպության կողմից խոհանոցների և սանհանգուցների վերանորոգման ծրագրի ավարտընշանավորող միջոցառմանը։
Այդ հաստատությունները կառուցվել են վաղ յոթանասնականներին և երբևէ չեն բարեկարգվել: IRD-ն եռամսյա ժամկետում իրականացրել է այսերկու վերանորոգման ծրագրերը՝ ԱՄՆ աջակցությամբ և ՎՕՍԲ կամ LDS Charities բարեգործական կազմակերպությանհամաֆինանսավորմամբ: Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի մասնակցությունը հնարավորություն տվեց թիվ 161 մանկապարտեզիխոհանոցում տեղադրել մեծ վառարան: Վերանորոգման ծրագիրն անդրադարձել է կարևոր հիմնախնդրին և բարելավել երեխաների սննդային ևսանիտարական հիգիենայի պայմանները: IRD-ն տրամադրել է նաև հագուստ, վերմակներ և դպրոցական պարագաներ:
1992 թվականից ի վեր ԱՄՆ պետդեպարտամենտը տարբեր ծրագրերի միջոցով տարածաշրջանին տրամադրել է մարդասիրական օգնություն՝հայտնի ««Աջակցությունը տալիս է հույս,, /ԱՏՀ/ ծրագրի շրջանակներում: Առ այսօր, ԱՏՀ ծրագրի շրջանակներում շուրջ 405 միլիոն ԱՄՆ դոլարարժողության աջակցություն է հասել Հայաստան, ի նպաստ կարիքավոր բնակչության՝ ծերերի, հաշմանդամների, երեխաների, երկրաշարժիցտուժածների և այլոց:






Facebook
Tweet This
Email This Post
