Վթարից հետո «Մերսեդես Բենց»-ի վարորդը դիմել է փախուստի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 1, 2011 14:14
Այսօր գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Երևանի Հերացու փողոցից Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին իրար են բախվել «Զազսենս» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «Զազսենս» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդն ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարից հետո «Մերսեդես Բենց»-ի վարորդը  դիմել է փախուստի` մեքենան թողնելով դեպքի վայրում:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply