«Հայփոստ» -ի փոստային բաժանմունքում կողոպուտ է կատարվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 1, 2011 14:03
Նոյեմբերի 30-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ահազանգ է ստացվել, որ Դավիթ Մալյան փողոցում գտնվող «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության փոստային բաժանմունքում կողոպուտ է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ ժամը 18.30-ի սահմաններում դիմակավոր անձը մուտք է գործել փոստային բաժանմունք և բացահայտ հափշտակելով ինկասացիոն պարկը, որի մեջ եղել է 1.354.000 դրամ` դիմել է փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply