Eurovisionclub. Բուլղարիայի ներկայացուցիչը «Մանկական Եվրատեսիլի» հաջորդ հավանական հաղթողն է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 1, 2011 13:47

Eurovisionclub-ի անձնակազմը որոշակի համակրանք է արտահայտում «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Իվանով հանդեպ: Նրանք դիտել են բոլոր 13 երկրների ներկայացուցիչների փորձերը և եկել նման եզրահանգման: Այս մասին նշվում է մրցույթի ֆեյսբուքյան էջում:

Ըստ Eurovisionclub-ի անձնակազմի, Իվան Իվանովը «Մանկական Եվրատեսիլի» հաջորդ հավանական հաղթողն է: Նա ունի քաղցրություն և հաղթելու ներուժ, ինչպես նաև լավ երգ, ինչը «Մանկական Եվրատեսիլի» հաղթանակի հիմնական զենքն է: Երգը ռիթմիկ և հիշվող է, ինչպես նաև իդեալական մի ամբողջ տարի մշտական ցուցակում լինելու համար:

Նշենք, որ Իվան Իվանովը ներկայացնելու է «Superhero» երգը: «Ես շատ եմ սիրում խաղալ PS3 (play station 3) և, առհասարակ, համակարգչային խաղեր: Ընդհանրապես, սիրում եմ մրցել և հաղթել խաղերում: Երբեմն ինձ պատկերացնում եմ այդ խաղերի հերոսների դերում և online մրցում եմ աշխարհի տարբեր խաղացողների հետ: Ինձ համար շատ կարևոր է հաղթանակը: Այստեղից էլ եկավ երգի միտքը»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է փոքրիկ երգիչը:

 

Դիտվել է 657 անգամ:
Print Friendly

Leave a Reply