Հյուսիսային համալսարանը 15 տարեկան է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 1, 2011 13:44

 

Այսօր Հյուսիսային համալսարանը տոնում է իր 15 ամյակը: Համալսարանին շնորհավորելու էին եկել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ Պատգամավոր` Էդուարդ      Շարմազանովը   , ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, համալսարանի պրոֆեսոր,համալսարանի լավագույն բարեկամ` Երվանդ Զախարյանին և այլք: Հյուրերն իրենց շնորհավորանքի խոսքով հանդես եկան և համալսարանի կողմից ստացան պարգեվատրումներ` համալսարանի 15 ամյակին նվիրված հուշամեդալներ:  Հյուսիսային համալսարանի ռեկտոր`Բորիս Մակիչյանը միացավ շնորհավորանքներին և ներկայացավ ողջյունի խոսքերով.                                                                                                                        <<Շնորհավորում եմ բոլորիս այս տոնի կապակցությամբ Հյուսիսային համալսարանը  կյանքիս ընթացքում կուտակած գիտելիքների, փորձի, մարդկային արժեքների կիրառման, փորձարկման օբյեկտ է հանդիսանում: Ես շատ հաճախ մտածում եմ` եթե ես Հյուսիսային համալսարանը հիմնադրած չլինեի, հիմա այն չլիներ, գուցե ես չապրեի կամ իմ ապրելը ինձ համար արժեք չներկայացներ: Այսօր նախանձ, փոքրոգի մարդիկ մեզ նախանձում են, իսկ ազգային արժեքները բարձր գնահատողները մեզ հետ մեր արածով ապրում :    Համալսարանում օրեցօր ավելանում են նորարարական ծրագրերի ու գործակցությունների ներդրման պայմանագրերը, ստեղծվում են որակի ապահովմանը միտված նոր կառույցներ:  Մենք միակն ենք բոլոր ոչ պետական բուհերից, որ հաճախակի հայտնվում ենք խոշոր և բարեխիղճ հարկատու բուհերի շարքում>>:                                                                             Էվելինա Ղանթարչյանը, որը Հյուսիսային համալսարանի դասախոսն է և Հյուսիսային համալսարան պարբերականի գլխավոր խմբագիրը, նույնպես իր շնորհակալական խոսք հայտնեց.                                                                                                               <<Շնորհավորում եմ, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին, մաղթում եմ անսպառ էներգիա, խելացի և գրագետ դիմորդներ>>:

Հասմիկ Ներսիսյան

 

 

 

 

 

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply