Քննարկվել են Եվրոպական հարևանության քաղաքականությանն առնչվող հիմնական խնդիրները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 1, 2011 13:51

Հայաստանում Ֆրանսիական համալսարանում Եվրոպական միության աջակցությամբ տեղի ունեցավ համաժողով “Եվրոպական Հարևանության քաղաքականությունը` համագործակցություն հանուն բարգավաճման, կայունության և անվտանգության. Տարածաշրջանային անվտանգության ոլորտում Եվրոպական համագործակցության նախաձեռնարկությունները” խորագրով: Այս համաժողովը ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորվող և Ֆրանսիական համալսարանի կողմից իրականացվող դասախոսությունների շարքում հինգերորդն է:                                                                           Համաժողովի բացման արարողությունը վստահված էր` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օննո Սիմոնսին և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր` Ժոել լը Մորզելեկին:                     Համաժողովի նպատակն էր մասնակիցների հետ քննարկել Եվրոպական հարևանության քաղաքականությանն առնչվող հիմնական խնդիրները: Ինչպես նաև համաժողովի շրջանակներում որոշում կայացնողները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունն ու լայն հանրությունը կծանոթանան Եվրոպական համագործակցության նախաձեռնություններին:                                                                                                                             Համաժողովի հիմնական բանախոսներն էին ԵՄ փորձագետ, Արևելյան գործընկերության և սևծովյան տարածաշրջանի հարցերով Ֆրանսիայի դեսպան  Սերժ Սմեսովը և Մարդկային  զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, ազգային փորձագետ Թևան Պողոսյանը:

Հասմիկ Ներսիսյան

 

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply