Սեղանի վրա լիբանանցի կնոջ պարից հետո 30 մարդ ծեծկռտուք է սարքել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2011 13:57

Ավստրալական  Մելբուռնում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Դեպքը պատահել է լիբանանյան արվեստի փառատոնի ժամանակ:

Թոնի Կիվանի կատարումը լսելու համար բազմաթիվ մարդիկ են հավաքվել: Ինչ որ պահի, մերձավորարևելյան ավանդույթի համաձայն, լիբանանցի կինը բարձրացել է սեղանին ու սկսել պարել: Պահակներն այդ ավանդույթի մասին տեղյակ չեն եղել ու կտրուկ կնոջը սեղանից իջեցրել են: Արաբ տղամարդիկ փորձել են պաշտպանել կնոջը, ի վերջո, քաշքշուկը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որին մասնակցել է 30 մարդ: Ոստիկանությունը պարզել է, որ ծեծկռտուքի ժամանակ գործի են դրվել դանակներ: 2 մարդ  ձերբակալվել է, 4-ը` վիրավորվել, իսկ մի պատահական անցորդ գտնվում են կոմայի մեջ:

 

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply