Բակո Սահակյանի պատվին Արգենտինայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն

Պաշտոնական, Օրվա լուր | | December 1, 2011 13:35

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պատվին նոյեմբերի 30-ին Արգենտինայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է ՀՀ դեսպանատան եւ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի կողմից տարվող աշխատանքը` ուղղված հարավամերիկյան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացմանը, հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացմանը:

Միջոցառմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

 

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply