Փարիզում լույս է տեսել Արցախի պատմության և մշակույթի մասին աշխատություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2011 13:33

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերինախարարության հովանու ներքո և Ֆրանսիայում գործող «Սատար Լեռնային Ղարաբաղին» կազմակերպության աջակցությամբ Փարիզում լույս է տեսել «Արցախ՝ հայ ավանդույթների և արվեստի պարտեզ» ֆրանսերեն և անգլերեն լեզուներով նկարազարդ աշխատությունը:

Գիրքն ընթերցողին բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալ Արցախի պատմությանը, հնագիտականժառանգությանը, պատմաճարտարապետական հուշարձաններին, յուրատիպ գույներով հագեցած ձեռագիր-մատյաններին, գորգագործության արվեստի դպրոցին:

Գրքի հեղինակային կազմում են հանրահայտ գիտնականներ և դասախոսներ, որոնք հանդիսանում են Արցախի պատմության և մշակույթի գիտակներ:

 

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply