Յուրի Պատրիկեևը լավ մարզավիճակում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 1, 2011 13:30

Ֆրանսիայի Նիս քաղաքի մարզապալատում անցկացված  ըմբշամարտի միջազգային մրցաշարում ուժեղագույն է ճանաչվել  գերծանրքաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեևը: Մեր երկրի ներկայացուցիչը վստահորեն հաղթել է  ռուսաստանցի Անդրեյ Կոպիլովին, գերամանացի Քրիստիան Ջոնին,  եզրափակչում էլ առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Յանիկ Սչեպանյակի նկատմամբ և կանգնել է պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Ռուսատանի դրոշի ներքո հանդես եկող 55 կգ քաշային Արտաշես Ադամյան եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Բորգոյկովին ու բավարարվել 2-րդ տեղով: Ֆրանսիան ներկայացնող 66 կգ քաշային Արտակ Մարգարյանն էլ գրավեց 3-րդ տեղը:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում: Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող գերշանրքաշային Գոռ Աբրահամյանը եզրափակչում պարտվել է գերմանացի Նիկ Մատուին և  արժանացել 2-րդ մրցանակի, իսկ  նույնպես Ֆրանսիան ներկայացնող  Սարգիս Գրիգորյանը 66 կգ քաշայինների պայքարում բավարարվել է 3-րդ տեղով:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply