Լոս Անջելեսում կնշեն Մոնթեի տարեդարձը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 1, 2011 13:03

Դեկտեմբերի 4-ին Լոս Անջելեսում տեղի է ունենալու միջոցառում` նվիրված հռչակավոր հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան 54-րդ տարեդարձին: Միջոցառման նպատակն է հերթական անգամ գնահատելու և վերարժևորելու անձնուրաց հերոսի կյանքը և ժառանգությունը: Ծագումով Կալիֆորնիացի Մոնթեն մտավորական և ազատամարտիկ էր, ով զոհաբերեց իր կյանքը հանուն հայ ազգային-ազատագրական պայքարի: Նա առանցքային դերակատարում է ունեցել  Հայաստանի տարածքի՝ Արցախի ազատագրման գործում, ի հավաստումն որի` մարտիկը հետմահու արժանացավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչմանը:

Միջոցառման խոսնակներից են Մոնթեի եղբայր և «Իմ եղբոր ուղին․ մի ամերիկացու ճակատագրական ճանապարհորդություն դեպի Հայաստան»  գրքի հեղինակ, պրոֆեսոր Մարգար Մելքոնյանը, ինպես նաև պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր և «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Ծրագրին սկայպով միանալու են նաև Մոնթեի կինը` Սեդա Մելքոնյանը, Մոնթեի զինակից ընկեր և հայոց բանակի հայտնի գեներալ Հմայակ Հարոյանն ու Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար անձինք:

Միջոցառման ընթացքում ցուցադրվելու են Մոնթեի անձնական իրերն ու նամակները, ինչպես նաև ազատագրված տարածքներում գտնվող հնագույն հայկական հուշարձանների լուսանակարներ:

 

 

Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply