Երևանն ու Սանկտ-Պետերբուրգը համագործակցության մեծ հեռանկարներ ունեն

Պաշտոնական, Օրվա լուր | | December 1, 2011 12:11

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Սանկտ-Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պետրուկի գլխավորած պատվիրակության  անդամներին:

Նշելով, որ Երևանի և Սանկտ-Պետերբուրի միջև բարեկամական և ործընկերային հարաբերությունները որակապես նոր փուլ են թևակոխել և մեծ հեռանկար ունեն, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը Անդրեյ Պետրուկին նաև շնորհակալություն է հայտնել այս տարվա հուլիսին Երևանի քաղաքապետի լխավորած պատվիրակությանը Սանկտ-Պետերբուրում ջերմ ընդունելու համար:

Անդրադառնալով Երևան կատարած ործնական այցին, Սանկտ – Պետերբուրի պատվիրակության ղեկավար Անդրեյ Պետրուկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության,  աշխատանքային լավաույն պայմաններ ապահովելու համար և նշել, որ արդեն մի քանի ուղղություններով, մասնավորապես զբոսաշրջության և կապիտալ շինարարության ոլորտներում, ործնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Նաև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել  հաջորդ տարի Երևանում Սանկտ-Պետերբուրի և Սանկտ-Պետերբուրում Երևանի օրեր անցկացնելու վերաբերյալ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply