Ահմեդ Դավութօղլու. «Թուրքիան ոչ մի քայլի չի դիմի, որը կվնասի եղբայրական Ադրբեջանին»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2009 16:33

ahmet-davutoglu«Ադրբեջանցիներն անմիջապես տեղեկացվում են հայթուրքական բանակցային գործընթացի մասին»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ 3 կուսակցապետերի հետ հանդիպման ընթացքում:

Դավութօղլուն ներքաղաքական խորհրդակցություններ է անցկացնում կուսակցությունների ղեկավարների հետ` Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների նախաստորագրած արձանագրությունների վերաբերյալ: Ընդդիմադիր Հանրապետաժողովրդական և «Սաադեթ» կուսակցությունների հետ հանդիպմանը վերջիններս մտահոգություն են հայտնել և առաջարկել են ԱնկարաԵրևան հարաբերությունների բարելավումը կապել ղարաբաղյան հակամարտության ադրբեջանանպաստ ելքի հետ:

Դավութօղլուն այդ կապակցությամբ հայտնել է, որ «մենք որևիցե քայլ չենք ձեռնարկի, որը վնաս կհասցնի մեր ադրբեջանցի եղբայրներին»: Միաժամանակ, ըստ «Անատոլու» գործակալության, Անկարայում ԱՄՆի դեսպան Ջեյմս Ջեֆրին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացի զարգացումներից:

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply