Դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 1, 2011 12:09
Դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշվում է, որպես ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օր: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/, անմասն չի մնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին: <<Կողմնորոշվելու ժամանակն է>> ՄԻԱՎ–ի կանխարգելման ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպում է մի շարք միջոցառումներ.
1. Տեղեկատվական քարոզարշավ 10 մարզերի մեծ քաղաքներում, որի շրջանակներում ՀԿԽԸ կամավորները տարածելու են տպագիր նյութեր
2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկություններ պարունակող բջջային կարճ հաղորդագրությունների ուղարկում` ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ
3. Ինտերնետային հաղորդագրության տեղադրում odnoklassniki.ru սոցիալական կայքում:
4. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների լուսաբանում ԶԼՄ-ներով (ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների մասնակցություն հեռուստահաղորդումներին, նյութերի տպագրում և տեղադրում համացանցում)
Ինչպես նաև համատեղ միջոցառումներ Վորլդ Վիժն Հայաստան Միջազգային բարեգործական կազմակերպության, Ֆլեշմոբ Դիվիզիայի և DLaboratory-ի հետ համագործակցությամբ: Միջոցառումներին աջակցում է նաև Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի ուսանողական խորհուրդը:
- ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երթ, որը մեկնարկելու է Երևանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցից ժամը 12:30-ին և հանգրվանելու է Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի շենքի տարածքում:
- Տեղեկատվական քարոզարշավ Երևանում, որի շրջանակներում երիտասարդները կտարածեն տպագիր տեղեկատվական նյութեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի վերաբերյալ:
- Բրեյն Ռինգ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի թեմայով, 5 միջնակարգ դպրոցների աշակերտների համար, որը տեղի կունենա Երևանի թիվ 85 միջնակարգ դպրոցում: Մեկնարկը` ժամը 15:00-ին:
- Ֆլեշմոբ; որը տեղի կունենա Հյուսիսային պողոտայում ժամը 18:30-ին:






Facebook
Tweet This
Email This Post
