Հնդկաստանի ֆերմերները հարկայինի գրասենյակում 40 օձ են բաց թողել(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2011 11:52

Երկու գյուղացի, հոգնելով պաշտոնյաների պահանջած կաշառքներից, գրասենյակ են եկել մի տուփով` լցված թունավոր սողուններով:

Աշխատանքային օրը դադարեցվել է, երբ հայտնաբերել են մոտ 40 տարբեր տեսակի օձեր, որոնցից 4-ը` մահացու թույնով կոբրաներ:

Սողուններն իսկույն տարածվել են շենքում ու խուճապի պատճառ դարձել: «Օձերն ամենուր էին` աթոռներին, սեղաններին, իսկական քաոս էր, մարդիկ փորձում էին թաքնվել,  սակայն խուճապի պատճառով դա պարզապես անհնար էր, մենք նույնիսկ չգիտեինք, թե ինչով սպանենք դրանց»,-պատմել է ականատեսը:

Նախնական տվյալների համաձայն, ոչ մեկը չի տուժել: Տեղ հասած ոստիկանությունն ու սողուններին որսացող մասնագետները հավաքել են վտանգավոր կենդանիներին: Մեղավորները դեպքի վայրից իսկույն հեռացել են: Իշխանություններն ասում են, որ տղամարդիկ վրեժ լուծելու համար են այդպես վարվել: Դա բողոքի մի տարբերակ է եղել  տարածաշրջանում ծաղկող կաշառակերության դեմ: Ֆերմերներին հողի սեփականության փաստաթղթեր են անհրաժեշտ եղել, սակայն գրասենյակի  պաշտոնյաներն առանց դրամական պարգևի հրաժարվել են տալ: «Կաշառակերության դեմ նման լուծումներն անընդունելի են, պետք էր ոստիկանություն դիմել»,- ասել է նահանգապետը:

Մեղավորներից մեկը հայտնի է որպես օձեր հմայող: Այնպես որ կենդանի «զենք»  հավաքելը նրա համար բարդություն չէր ներկայացնում:

 

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply