Թրանսփարենսի Ինթերնեշնլ. Հայաստանում տիրում է համակարգային կոռուպցիա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 1, 2011 14:56

“Թրանսփարենսի Ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնն այսօր հրապարակել է 2011թ. ողջ աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ):

Կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասել է, որ կոռուպցիայի ընկալումը ուղղակիորեն կապ ունի դրա տարածվածության հետ: Հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման համաթիվը (0-10 սանդղակով) դուրս բերելու համար փորձագետների եւ գործարար ոլորտի ներկայացուցիչների շրջանում անցկացվում են հարցումներ:

Վարուժան Հոկտանյանն ասել է, որ եթե ԿԸՀ-ն բարձր է 5-ից, ապա կոռուպցիան կառավարելի է եւ վերահսկելի, 3-5 միավորի դեպքում` առկա են լուրջ խնդիրներ, իսկ  3-ից ցածր ցուցանիշների դեպքում կոռուպցիան կրում է համակարգային բնույթ:

“Հայաստանի համաթիվը 2.6 է, ինչը շատ մտահոգիչ է եւ նշանակում է, որ շարունակվում է համակարգային կոռուպցիան: 183 երկրների շարքում մեր երկիրը կիսում է 129-133-րդ տեղերը Դոմինիկյան Հանրապետության, Հոնդուրասի, Ֆիլիպինների եւ Սիրիայի հետ: Նախորդ տարվա համեմատ այդ համաթիվը չի փոփոխվել”, – նշել է նա:

 

Mediamax.am

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply