Օսկար Ուայլդի տապանաքարը պաշտպանել են համբույրներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2011 11:09

Պեր Լաշեզի գերեզմանատանը հանգչող Օսկար Ուայլդի տապանաքարը պատել են պաշտպանական հաստ ապակիով, որպեսզի քանդակագործական կոմպոզիցիան պաշտպանեն գրողի երկրպագուների դրոշմած  համբույրների ազդեցությունից:

Տարիների ընթացքում այն պատվել է շրթներկի յուղային հաստ շերտով: Ուայլդի գերեզմանին թևավոր սֆինքսի արձան է`  քանդակագործ Ջեյկոբ Էպսթայնի  աշխատանքը:  Մինչ 1985-ն այն լավ վիճակում էր, սակայն դրանից հետո ավելի ու ավելի հաճախ էր ծածկվում գրաֆիտի ոճով աշխատանքներով ու հաճախ էլ մաքրվում:

1990-ականներից  գրողի երկրպագուներն անսովոր ավանդույթ են արմատացրել` համբուրել տապանաքարը, ինչի հետևանքով հուշարձանը ծածկվել է շրթներկի հաստ շերտով: Ճիշտ է,ժամանակի ընթացքում գույնը անհետանում է, սակայն ճարպն էլ , որը մնում է քարի վրա, վատ է անդրադառնում քարակերտ արձանի   տեսքի վրա: Ուստի, Օսկար Ուայլդի 111-ամյակի կապակցությամբ  նոյեմբերի 30-ին  որոշվեց սֆինքսին ապակու տակ վերցնել: Նախագիծն իրականացրել է Իռլանդիայի մշակույթի կենտրոնը:

Օսկար Ուայլդը 1900-ին  մահացել է Փարիզում  ուղեղաբորբից, որն առաջացել էր ականջի ինֆեկցիայի հետևանքով: Գրողին այն ժամանակ թաղեցին Բայո գերեզմանատանը, սակայն, մի քանի տարի անց, աճյունը տեղափոխեցին Պեր Լաշեզ, ուր ամեն տարի աշխարհի ծայրերից հազարավոր երկրպագուներ են այցելում:

 

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply