Նոյեմբերին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 4.8%

Օրվա լուր | | December 1, 2011 10:45

2011-ի նոյեմբերին գնաճը Հայաստանում, 2010-ի նույն ամսվա համեմատ, կազմել է 4.8% (հոկտեմբերի ցուցանիշը` 5,7%):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նոյեմբերին արձանագրվել  է պարենամթերքի գնի 6.9%, ոչ պարենային ապրանքների` 3.8% եւ ծառայությունների սակագների 2,6% աճ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, 2011-ի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 7.9%, սննդամթերքի ինդեքսը`112.9%, ոչ պարենային ապրանքներինը` 103.3%, ծառայությունների սակագներինը` 103.7%:

2011-ի նոյեմբերին սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2010-ի դեկտեմբերի համեմատ աճել է 2,1%-ով:

2011-ի նոյեմբերին գները Հայաստանի սպառողական շուկայում հոկտեմբերի համեմատ աճել են 1.2%-ով: Ընդ որում, սննդամթերքի գները աճել են 2,1%-ով, ոչ պարենային ապրանքների գները` 0,3%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.3%-ով:

Հոկտեմբերի համեմատ պարենային ապրանքների գների աճը հիմնականում պայմանավորված է կաթնամթերքի, հրուշակեղենի, բանջարեղենի եւ կարտոֆիլի գների 2.2-18.3% աճով:

Բենզինի եւ դիզելային վառելիքի գները հոկտեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 1.1%-ով եւ 0.5%-ով, իսկ 2010-ի նոյեմբերի հետ համեմատ՝ աճել համապատասխանաբար 18.9%-ով եւ 24.4%-ով:

Mediamax.am

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply