Արցախի Հանրապետության Նախագահ Բակո ՍահակյանըԲուենոս Այրեսում այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար

Պաշտոնական, Օրվա լուր | | November 30, 2011 20:38

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին Բուենոս Այրեսում այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար: Տաճարի բակում Նախագահը ծաղկեպսակներ է դրել Մեծ եղեռնի զոհերի եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձաններին:
Այնուհետեւ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի եւ թեմական խորհրդի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի եւ Սփյուռքի միջեւ համագործակցության հարցերին:
Նախագահ Սահակյանը Հայ Առաքելական եկեղեցին համարել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամենակարեւոր օղակներից մեկը, որը մեծապես նպաստում է ներհայկական կապերի շարունակական ամրապնդմանը:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

 

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply