Սիրիան և Իսրայելը դարձյալ կբանակցեն Թուրքիայի միջնորդությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2009 17:48

syria_israel_splash«Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ բանակցությունները վերսկսել ընդհատված տեղից»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` երեքշաբթի օրը Վաշինգտոն այցի ժամանակ:

Դավութօղլուն ամերիկացի պաշտոնյաներին ասել է, որ Դամասկոսը պատրաստ է Թուրքիայի միջնորդությամբ շարունակել բանակցությունները և սպասում է Իսրայելի պատասխանին:

Սիրիան և Իսրայելը միջնորդավորված բանակցություններ էին վարում նաև անցյալ տարի, սակայն դրանք ընդհատվեցին դեկտեմբերին` Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի վրա հարձակումից հետո:

Սիրիան պահանջում է, որ Իսրայելը հետ քաշվի 1967 թ-ի պատերազմի ընթացքում գրաված Գոլանի բարձունքներից:

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply