Նախագահ Բակո Սահակյանը բարձր է գնահատել ավանդական կուսակցությունների դերակատարությունը Արգենտինայում ու Լատինական Ամերիկայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 30, 2011 19:58

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին Բուենոս Այրեսում հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի եւ Ռամկավար Ազատական կուսակցության Հարավային Ամերիկայի շրջանային վարչության ղեկավար կազմերի եւ անդամների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ավանդական կուսակցությունների դերակատարությունը Արգենտինայում ու Լատինական Ամերիկայում հայ ինքնության պահպանման, Արցախին սատարելու եւ հայրենիքի հետ կապերի զարգացման գործում:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply