Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանըհանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2011 19:55

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին Բուենոս Այրեսի հայկական Սիրանուշ սրահում հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել է ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ արգենտինահայ համայնքն ակտիվ մասնակցություն է ունենում Արցախի շենացման եւ մեր հանրապետությունը Արգենտինայում ու Լատինական Ամերիկայում ճանաչելի դարձնելու գործում: Երկրի ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել Արգենտինայի Հանրապետությանը հայ ժողովրդի ու մեր հայրենակիցների հանդեպ ունեցած բարեկամական վերաբերմունքի համար:
Նախագահ Սահակյանը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարել է ղարաբաղյան անկախ պետականության հիմքերից մեկը` հավելելով, որ Արցախի պաշտպանությունը հանդիսանում է նաեւ Սփյուռքի պաշտպանություն:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply