Երրորդ դասարանցի բռնարարները խոստովանել են հարձակման մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2011 19:40

Մուրմանսկում, տարրական դասարանների աշակերտները խոստովանել են,  ինչպես են որոշել համադասարանցուն բռնաբարել: 4 դպրոցականները պատմել են քննիչներին ու հոգեբաններին, թե ինչպես են ծրագրել համադասարանցու բռնաբարությունը: Պարզվել է, որ   սեքս-բանդայի  գլխավորը 9-ամյա Ռոբերտն է: Ինչպես պարզել են հոգեբանները, Ռոբերտի գլխում  սեքսուալ բնույթի ֆանտազիաներ առաջին անգամ չէ , որ ծագում են: Կատարվածից ինչ որ ժամանակ առաջ մանկահասակ  տղան իր ընկերներին առաջարկել է մարմնավաճառներ կանչել: Սակայն հրաշալի հասկացել են, որ չեն կարող վճարել նրանց ծառայությունների դիմաց, ուստի իրենց ուժերը որոշել են փորձել համադասարանցու վրա:  Տղաներից Նիկիտան, որը Նաստյային ավելի վաղուց էր ճանաչում, դեռևս մանկապարտեզից ու նրանց ընտանիքներն էլ մտերմություն էին անում, իսկ երեխաներն էլ հաճախ էին բակում իրար հետ խաղում, ուստի որոշեցին, որ եթե Նիկիտան կանչի Նաստյային, ապա վերջինս չի վախենա նրանց տուն գնալ: Հենց նա էլ  խաբեությամբ կանչել է աղջկան` խոստանալով  նրան անակնկալ մատուցել: Ամեն ինչ նախապես պլանավորված  է եղել ու, յուրաքանչյուրն իր դերն իմացել է : Երբ աղջիկը մտել է տուն, լույսերն անջատված են եղել, իսկ տղաները` մերկ կանգնած: “Երբ Նաստյան մտել է սենյակ, լույսերն անմիջապես վառել են. Նաստյային շրջապատել են լրիվ մերկ տղաները, իսկ Ռոբերտը եղել է լողազգեստով: Նրանք ծիծաղելով ասել են`”Դե, շուտ արա, մենք մրսեցինք: Հանվիր ու մեզ միացիր, որ տաքացնես մեզ”, պատմել են դավադիրները: Նաստյան սկզբում կարծել է, թե իր հետ կատակ են անում ու փորձել է դուրս պրծնել: Սակայն, Ռոբերտը հրամայել է հանել աղջկա ջինսը, իսկ նրանցից մեկը քաշել է Նաստյայի շորերը: Աղջկան ստիպել են չորեքթաթ կանգնել ու Ռոբերտը մնացածին  էլ դրդել է  ապացուցել, որ նրանք “իսկական տղամարդ են”, պատմել է տղաներից մեկի մայրը: Սակայն երեխաները չեն համարձակվել: Այդժամ Ռոբերտը որոշել է  ինքը ձեռնարկել այդ գործը:

Դժգոհ դեպքերի զարգացումից, նա անպաշտպան աղջնակից որոշել է փող կորզել: Աղջիկը պայուսակից 6 ռուբլի է հանել, որը Ռոբերտին չի գոհացրել ու նա խլել է Նաստյայի պայուսակն ու դատարկել պարունակությունը:   Վերջապես Իգորը չի դիմացել, հագնվել է ու օգնել Նաստյային` նույնպես հագնվել, ապա դուրս է բերել բնակարանից: Անչափահաս բռնարարը խղճացել է  արտասված դասընկերուհուն: Տանը ոչինչ չի պատմել, սակայն հաջորդ օրն այդ ամենի մասին  ծնողները տեղեկացել են իրավապահ մարմիններից:

 

Դիտվել է 2624 անգամ:
Print Friendly

Leave a Reply