Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի մի հատվածը մասաբ փակ է երթևեկության համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 30, 2011 18:41
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 30-ի ժամը 18.00-ի դրությամբ, ձյան առատ տեղումների պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Մլեթա-Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Գուդաուրի /Պոստա/ – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձյա ն հոսքերից պաշտպանվելու նպատակով: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:






Facebook
Tweet This
Email This Post
