Մեկ եհովայի վկա ավելացնելը 5-20 հազար դրամի սահմաններում է. փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2011 18:20

Մեկ եհովայի վկա ավելացնելը 5-20 հազար դրամի սահմաններում է, ինչն այսօրվա սոցիալ տնտեսական պայմաններում ահռելի թիվ է: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Վարդուհի Էլբակյանը եւ ավելացրել, որ իրեն այդ առումով Տեր Եսայի քահանա Արթենյանն է լուսավորել:

Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով, Հարավ-արեւմտյան թաղամասի եկեղեցու շուրջ շատ են կրոնական այլ կազմակերպությունների գրասենյակները, որոնք «պատահականորեն կամ դիտավորյալ եկել եւ ամեն գնով  վարձել են տարածքներ, որ ամեն գնով  եկեղեցուն մոտ լինեն»:

«Ես իրավունք չունեմ փողոցում, ինչ-որ մի տեղ աղանդավորին ասել, որ այստեղ մի հայտնվեք կամ այստեղ մի քարոզենք: Դա առաջին հերթին օրենքը պետք է կատարի»,- ավելացրեց քահանան:

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ այսօր Երեւանում գործող մզկիթին կից իրականցվում է պարսկերենի անվճար դասընթաց, ինչի արդյունքում կան դեպքեր, երբ հայերը ծպտյալ մահմեդական են դառնում ավելացրեց. «Իմ համայնքում երկու երիտասարդի ականատես եղել եմ, որոնք տարվել էին իրանական մշակույթով եւ մտածում էին նույնիսկ կրոնափոխ լինելու մասին: Բայց որքան ես հասկացա դա  պարզամիտ մոտեցում էր, քանի որ նրանք կայացած երիտասարդներ չէին: Նրանց հետաքրքրել էր իրանական մշակույթը: Խաբկանքն այստեղ, ոչ թե կրոնական էր, այլ մշակութային: Սա ցավալի երեւույթ է եւ , եթե մեծ մասշտաբների հասնի սա եւս պետք է որակել որպես հոգեորսություն»:

 

News.am

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply